ՕՊՏԻՄԱԼԱՑՐԵՔ ՁԵՐ ՏՏ ԲՅՈՒՋԵՆ 30%-ՈՎ ՍԱՅԲԵՐ ԼԱԲՍԻ ՄԻՋՈՑՈՎ
ՄԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՏՏ ԾԱԽՍԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ 30% ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ
Ինչ առավելություններ կստանաք
Ռազմավարական վերաներդրում
Կիրառեք նորամուծություններ, եղեք առաջատարը՝ ՏՏ օպտիմիզացիայից ստացված խնայողությունները վերաներդնելով աճի և նորարարության մեջ, միաժամանակ զարգացնելով ձեր բիզնեսը։
Արդյունավետ ռեսուրսներ
Նվազագույնի հասցրեք կորուստները և արդիականացրեք գործառնություններ` ձեր առկա ակտիվներից առավելագույնս օգուտ քաղելու համար՝ խուսափելով կոշտ կրճատումներից՝ միաժամանակ անշեղորեն ընդլայնվելով։
Ճարպկություն և Ճկունություն
Արագ հարմարվեք շուկայի փոփոխվող պահանջներին՝ ձեր բիզնեսի հետ ընդլայնվող ՏՏ լուծումներով՝ առանց ձեր բանկային հաշիվները նվազեցնելու։
Հուսալիություն
Նվազեցրեք անաշխատունակության ժամանակը և բարելավեք համակարգի հուսալիությունը՝ հանգեցնելով ավելի լավ ծառայությունների մատուցման և օգտատերերի գոհունակության, վստահության և հավատարիմ օգտատերերի բազայի ձևավորմանը։
Բարելավեք փորձը
Բարձրացրեք հաճախորդների գոհունակությունը այնպիսի արդյունավետ համակարգով, որը կառաջարկի փորձառություններ՝ շրջանցելով բոլոր տեսակետները, խթանելով հաճախորդների հետ հեադարձ կապի պահպանումը։
Շարունակական Մոնիթորինգ և Հաշվետվություն
Մենք միշտ հեևողական ենք՝ անընդհատ վերահսկելով ձեր ՏՏ ենթակառուցվածքը։ Մենք ժամանակին հայտնաբերում և անհապաղ իրազեկում ենք անարդյունավետության մասին՝ ապահովելով խնդրի ժամանակին լուծում, կանխելուվ ձգձգումները և արտադրողականության խնդիրները
Ինչու՞ է Սայբեր Լաբսը կենտրոնացած ՏՏ ծախսերի օպտիմալացման վրա
Կան բազում կազմակերպություններ, որոնք պայքարում են ՏՏ անարդյունավետության դեմ, քանի որ կուտակում էին իրենց ծախսերը, ինչը դանդաղեցնում, երբեմն դադարեցնում է բիզնեսի աճը։
Սայբեր Լաբսը հիմնադրվել է նման բիզնեսներին աջակցելու համար: Մեր նպատակն է օգնել օպտիմալացնել ՏՏ գործառնությունները, նվազեցնել ծախսերը և բարելավել արդյունավետությունը։
Ինչ առավելություններ կստանաք
ՏՏ ենթակառուցվածքի գնահատում
Մեր համապարփակ գնահատումները կօգնեն բացահայտել այն անարդյունավետությունները, որոնք կարող են հանգել հնացած ռեսուրսների, մեր դիտարկումները կօգնեն առավել արդյունավետ օգտագործել ձեր ենթակառուցվածքը,որպեսզի այն ծախսարդյունավետ և համահունչ լինի ձեր բիզնեսի կարիքների համար։
Ամպային Ծախսերի Օպտիմիզացում
Ցանկացած ամպային լուծումն ընտրելու փոխարեն, կարող եք վերահսկել ձեր ամպային ծախսերը ռեսուրսների օպտիմալացված օգտագործման և ծախսարդյունավետ ամպային ծառայությունների միջոցով, որոնք մեր օպտիմալացման թիմը կօգնի ձեռք բերել։
Ենթակառուցվածքը որպես Կոդ (IaC) տեղակայում
Աշխատանքային վրիպակները կարող են բավականին թանկ արժենալ կազմակերպության համար։ Այդ իսկ նպատակով մենք առաջարկում ենք ավտոմատացնել և պարզեցնել ձեր ՏՏ ենթակառուցվածքի կառավարումը IaC-ի միջոցով՝ նվազեցնելով հնարավոր սխալներն ու գործառնական ծախսերը։
Տվյալների կենտրոնի օպտիմիզացում
Տվյալների կենտրոնների գործարկումը նունպես կարող է շատ թանկ արժենալ։ Մենք կօգնենք ձեզ բարձրացնել դրանց արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ նվազեցնելով էներգիայի սպառումը, ֆիզիկական տարածքի պահանջները և ընդհանուր պահպանման ծախսերը։
Ծրագրային Ապահովման Ռացիոնալացում
Ձեր թիմը որոշակի հավելվածներ է օգտագործում, մինչդեռ դուք վճարում եք դրանց բոլորի համար: Մենք կդիտարկենք ձեր հավելվածների պորտֆելը՝ բացառելով ավելորդ հավելվածները,նվազեցնելով լիցենզավորման և սպասարկման ծախսերը։
ՏՏ գնումների օպտիմիզացում
Գնումների համար բանակցությունները կարող է երկար գործընթաց թվալ, այդ նպատակով առաջարկում ենք օպտիմալացնել գործընթացը՝ ապահովելով ծախսարդյունավետ գնումներ և մատակարարների կառավարում՝ միաժամանակ նվազեցնելով գնումների ընդհանուր ծախսերը։
Ծրագրային հավելվածների վերամշակում
Հավելվածը կարող է աշխատել, բայց սպառել չափազանց շատ ռեսուրսներ։ Մեր փորձագետները կարող են օգնել վերամշակել նման հավելվածները, ինչը կնվազեցնի ռեսուրսների սպառումը և կբարձրացնի կիրառման արդյունավետությունը՝ հետագա երկարաժամկետ ծախսերից խուսափելու համար։
Վերաբաշխում Դեպի Ամպ կամ Ամպերի Միջև
Ոչ բոլոր ամպային համակարգերն են միանման։ Կան տարբերակներ,որոնք մատչելի են և հուսալի։ Մենք կօգնենք ձեր ամպային համակարգերը տեղափոխել առավել ծախսարդյունավետ ամպային միջավայր՝ առաջարկելով մատչելի գին և կիրառման արդյունավետություն։
Ուսուցում և Կրթություն
ՏՏ-ն անընդհատ զարգացող ոլորտ է և անմասն չմնալու միակ միջոցը վերջին միտումներին ծանոթանալն է։ Մենք ձեր անձնակազմին կսովորեցնենք ռեսուրսներն արդյունավետ կառավարելու ժամանակակից և հուսալի հմտությունները՝ նվազեցնելով հնարավոր վրիպակները և բարձրացնելով արտադրողականությունը։
“Սայբեր Լաբսն օգնեց մեզ կրճատել մեր ՏՏ ծախսերը, որպեսզի կարողանանք օգտագործել այդ խնայողությունները մեր բիզնեսն ընդլայնելու համար: Ամպային օպտիմիզացման հարցում նրանց փորձն անգնահատելի էր:”
Կարեն Դ.
Watch, Read, Listen
Խնայեք 30% ՏՏ ծախսերի վրա
Կապ հաստատեք մեր փորձագետներից մեկի հետ և ստացեք ծախսերի օպտիմալացման պլան՝ հարմարեցված ձեր բիզնեսին: